Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանդիպել են «Ուժը միասնության մեջ է» շարժման նախաձեռնող խմբի անդամներին, ովքեր այսօրվանից շփման գծում պարեկություն են իրականացնում:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ իրավապահները ակցիայի մասնակիցներին ծանոթացրել են բոլոր հնարավոր վտանգների հետ:
«Հատկանշական է, որ օկուպացիոն գծում դիտորդական առաքելություն են իրականացնում ԵՄ-ը, ՆԳՆ-ի ստորաբաժանումները, որոնք նպաստում են տեղի բնակչության անվտանգության ապահովմանը։ Օկուպացիոն գիծը բարձր ռիսկային տարածք է համարվում, որտեղ նման տեղաշարժերը իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Այդ պատճառով մենք նպատակահարմար չենք գտնում «Ուժը միասնության մեջ է» քաղաքացիական շարժման նախաձեռնությունը: Բնական է՝ մենք հարգում ենք խոսքի և ազատ արտահայտվելու իրավունքը, միևնույն ժամանակ իրավունք ենք վերապահում գործել օրենքի շրջանակներում»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: