
Ներքին Գործերի նախարարությունը հաստատել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ Թբիլիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի հեռախոսազրույցն արտացոլող գաղտնի ձայնագրության նույնականությունը:
Փորձաքննությունը պարզել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, նրանում խոսում են Մամուկա Ախվլեդիանին և Նիկա Գվարամիան: «Interpressnews» լրատվականին տեղեկացրել են նախարարությունից:
Հիշեցնենք՝ գործի առնչությամբ փետրվարի 13-ին Նիկա Գվարամիան ՆԳՆ հարցաքննության է կանչվել: