Վրաստանում գրանցված ընտանեկան բռնությունների դեպքերը հաճախ հոգեբանական բնույթ ունեն: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության 2017 թվականի վիճակագրությունում:
Վիճակագրության համաձայն, նախորդ տարի ընտանիքներում հոգեբանական բռնության 4 հազար 176 դեպք է գրանցվել, ֆիզիկական բռնության` 990, տնտեսական բռնության` 143, պարտադրանքի` 97 և անտեսման՝ 24 դեպք:
Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն, ընտանիքներում բռնության ամենաքիչ տարածված տեսակը սեռական բնույթի է: Նման 9 դեպք է գրանցվել, ընդ որում 3 ական Թբիլիսիում և Բաթումիում, 2-ը` Կախեթիում և մեկ դեպք` Իմերեթիում: