Գարդաբանիի շրջանի Կրծանիսի գյուղում ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է վիրավորվել: Ինչպես տեղեկացրել են ՆԳՆ-ից, տեղի ունեցածի առիթով հետաքննություն է ընթանում ՔՕ 118-րդ հոդվածով՝ առողջությանը կանխամտածված վնաս հասցնելը:
Ըստ ՆԳՆ-ի՝ նշված տարածքում համապատասխան արգելող նշաններ են տեղադրված և մուտքն արգելվում է, չնայած, հավանաբար, տուժածները նշված պահանջին չեն ենթարկվել:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: ՆԳՆ-ից «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում չեն կոնկրետացրել՝ արդյո՞ք վիրավորները քաղաքացիական անձինք են, թե՞ ոստիկաններ: