
Խոբի-Զուգդիդի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է ոստիկանության աշխատակից: Վթարի պահին մեքենայում 5 ոստիկան է եղել: Նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ ականատեսների, ոստիկանության մեքենան վթարի է ենթարկվել՝ հարվածելով էլեկտրական հոսանքի գծի սյանը: Պատահարի պատճառները դեռևս պարզվում են, հետաքննությունը շարունակվում է: