Թբիլիսիի նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիան վստահ է, որ Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման վերահսկիչ հանձնաժողովի (ՍԵՄԵԿԻ) անդամակցության հարցում խորհրդարանն իրեն կաջակցի:
Լրագրողների հետ զրույցում Նարմանիան նշել է, որ իր թեկնածությունն արդեն իսկ առաջադրվել է: Նախկին քաղաքապետի խոսքով, այժմ սպասվում է համապատասխան գործընթացներին:
«Հաստատում եմ, որ երեկ կառավարությունում առաջադրվել է իմ թեկնածությունը։ Հաստատվելու դեպքում հարցը կքննարկի նաև խորհրդարանը: Վստահ եմ, որ կստանամ խորհրդարանի աջակցությունը»,- ասել է Նարմանիան: