Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան հնարավոր է աշխատանքը շարունակի Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովում:
Interpressnews-ի փոխանցմամբ՝ իշխող թիմում Թբիլիսիի գործող քաղաքապետի ապագա գործունեության վերաբերյալ քննարկումներ են ընթանում հենց վերոնշյալ պաշտոնի առնչությամբ:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Նարմաիան լինելու է հանձնաժողովի ղեկավար։ Այս պահին նշված հանձնաժողովը ղեկավարում է Իրինա Միլորավան, ում իրավասություններն ավարտվում են 2019 թվականին:
Ըստ օրենքի՝ վերոնշյալ հանձնաժողովի անդամներին ընտրում է խորհրդարանը, իսկ թեկնածուներին կառավարության համաձայնությամբ ներկայացնում է նախագահը:
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին։