Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան մայիսի 17-ին մայրաքաղաքի ավագանիում զեկույց կներկայացնի:
«Խոստանում եմ, որ հետաքրքիր զեկույց կունենամ սակրեբուլոյում, որտեղ կխոսեմ առկա բոլոր խնդիրների շուրջ, որոնք վերջին շրջանում հանրային հետաքրքրության թիրախում են եղել»,- հայտարարել է Նարմանիան: Թբիլիսիի քաղաքապետը չի առանձնացրել որեւէ կոնկրետ հարց, սակայն Նարմանիան զեկույցը Սակրեբուլոյի մեծամասնության խնդրանքով է լինելու:
Սակրեբուլոյի փոքրամասնության անդամները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Թբիլիսիի քաղաքապետից մասնավորապես բացատրություններ են պահանջում Բուսաբանական այգու տարածքի վերաբերյալ, որի շուրջ արդեն մի քանի ամիս է ինչ հակասական քննարկումներ են ընթանում: