«Կարծում եմ կամ այո, կամ ոչ պատասխանելը ճիշտ չէ»,-քաղաքապետի թեկանծուների մասնակցությամբ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դեբատների ընթացքում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն՝ պատասխանելով «Նարմանիան լավ քաղաքապետ էր, թե ոչ» հարցին։
«Ես չեմ պաշտպանում, բայց Դաթոն կարողացել է 3 տարվա ընթացքում կարգավորել ստացած ծանրագույն ժառանգությունը: Շատ հետաքրքիր և կարևոր ծրագրեր է իրականացրել, չնայած շատ խնդիրներ դեռ կան: Այսօր «Վրացական երազանք»-ի թեկնածուն արդեն ես եմ: Հետևաբար ինչ որ բաներ կային․․․»,- հայտարարել է Կալաձեն, ով այժմ հանդիսանում է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղարը:
«Ինձ համար առաջին տեղում մարդկությունն է, հետո նոր ես քաղաքական գործիչ եմ: Ես երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից, դա չեմ անում նաև այսօր: Սպորտում թիմային աշխատանքը նույնպես կարևոր էր: Որոշները դուրս են գալիս՝ ցանկանալով միայնակ սարեր շրջել, սակայն առանց թիմի անհնար է հաջողության հասնել: Հետևաբար, ես ևս կիսում եմ պատասխանատվությունը, եթե որոշ սխալներ են եղել անցած 5 տարիների ընթացքում»,- հայտարարել է Կալաձեն:
Կալաձեն հետաքրքրվել է, թե արդյոք «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Զաալ Ուդումաշվիլին և նույն կուսակցությունից հեռացած «Եվրոպական Վրաստան»-ը ներկայացնող Էլենե Խոշտարիան պատասխանատվություն կրում են մայիսի 26-ին տեղի ունեցած իրադարձությունների համար (նկատի ունի 2011թ․ ցույցերը-խմբ․) ։ Խոշտարիան իր հերթին հարցրել է. «Էլեկտրաէներգիայի վերաբերյալ ժողովրդին ստել եք, բիզնես շահերի կամ գումար աշխատելու համար պատասխանատվություն կրում եք, թե ոչ»:
Զաալ Ուդումաշվիլին եվս հարց է ուղղել Կալաձեին՝ «Բեդուկաձեին արդյոք (Սահակաշվիլիի իշխանության տարիներին բանտերում տիրող իրավիճակի մասին տեսանյութի հեղինակ-խմբ․) հերոս դարձնելու գործում պատասխանատվություն կրում եք»։ Կալաձեն վերջիններիս ի պատասխան անվանել է «կոլեկտիվ բեդուկաձեներ»: