
«Երկուշաբթի օրը քաղաքի իշխանությունը պաշտոնապես կհանձնեմ՝ ի սրտե հաջողություն մաղթելով նրան (Կալաձեին-խմբ․)»,-կառավարության անդամների ներկայությամբ ամփոփելով եռամյա գործունեությունը, ասել է Դավիթ Նարմանիան:
Նա ասել է, որ հետագա գործունեության շուրջ այս փուլում խորհրդակցություններ են ընթանում, դեռևս ոչինչ պարզ չէ: Նա նաև չի հստակեցրել՝ արդյո՞ք շարունակելու է աշխատել գործադիր իշխանությունում:
«Մի փոքր կհանգստանամ, այնուհետև վերջնական որոշում կկայացնենք: Կարևորն այն է, որ արտասահման չեմ մեկնում, մնալու եմ Վրաստանում»,- ասել է Նարմանիան:
2017թվականին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքով, նորընտիր քաղաքապետը հայտնի ֆուտբոլիստ, Էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն է։