ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանի կառավարությանը և խորրդարանին կոչ է անում ուժեղացնել անկախ դատարանը, պահպանել մեդիա-բազմակարծությունը, խորացնել երկխոսությունը և նվազեցնել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների միջև լարվածությունը: Վեհաժողովը հորդորում է ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացի առաջխաղացման նպատակով լիովին օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովը, շարունակել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը մայիսի 26-29-ը կազմակերպվել է Վրաստանում: