ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը  Վրաստան  կայցելի սեպտեմբերին

Սեպտեմբերի 7-8-ը  Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգը կայցելի Վրաստան:  Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:

Վերջինիս խոսքով,  սա Հյուսիսատլանտյան  խորհրդի  թվով 4-րդ այցն է Վրաստան, ինչը  ցույց է տալիս Վրաստանի նկատմամբ դաշինքի աննախադեպ աջակցութունն ու   գործընկերական սերտ  հարաբերությունները:

«Այցի ընթացքում կգնահատվեն  Վրաստանում իրականացված բարեփոխումները, ինչպես  պաշտպանական ունակությունների բարձրացման, այնպես էլ  ժողովրդավարության և տնտեսական զարգացման ոլորտներում:  Այցի շրջանակներում կքննարկենք նաև Վարշավայի գագաթնաժողովում ձեռք բերված  որոշումները»,-ասել է Ջանելիձեն` ընդգծելով որ վարշավյան գագաթնաժողովը եվս մեկ անգամ հաստատեց Վրաստանի եվրաատլանտյան   ձգտումները:

Արտաքին գերատեսչության  ղեկավարը  հիշեցրել է,  որ այդ ժամանակ ընդգծվեց նաև  ժողովրդավարական բարեփոխումների, պաշտպանական  ու տնտեսական զարգացման հարցերում  Վրաստանի  գրանցած առաջընթացը:

«Կսահմանվեն նաև  համագործակցության գործնական  քայլեր, որպեսզի Վրաստանի պաշտպանունակությունը  ավելի բարձրանա և Վրաստանի Հյուսիսատլանտյան դաշինքի ինտեգրման գործընթացն  ավելի արագա ընթանա»,- հայտատարելէ Ջանելիձեն:

Ջանելիձեի խոսքով, Վրաստանն այսօր տիրապետում է բոլոր այն գործնական մեխանիզմներին, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

 

Թողնել պատասխան