
«Հավաստիացնում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանը շատ կարևոր և շոշափելի արդյունքներ կունենա»,-այս մասին խորհրդարանում հայտարարել է Արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանին:
«Միացյալ ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիին հարցրել է, թե ինչ նկատի ունի «շոշափելի արդյունքներ» ասելով։ Ի պատասխան Զալկալիանին ընդգծել է, որ սպասելիքներն այդ գագաթնաժողովից մեծ են, ինչի մասին խոսում են նաև դաշինքի ղեկավարները։
«ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի վերջին նիստում այդ սպասելիքների վերաբերյալ 2 ժամ խոսել ենք: Ներկաները, այդ թվում գործընկեր երկրների ներկայացուցիչները, կռահում են, որ Վրաստանը այդ գագաթնաժողովին շոշափելի արդյունքներ է ունենալու»,-ասել է Զալկալիանին:
Տեղեկացնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բրյուսելում տեղի է ունենալու հուլիսի 11-12-ին։