
Բաթումիի ձկնորսների նավատորմում արդեն 5 ամիս կանգնած է ALICAN KARTAL նավը: Անձնակազմի անդամներն արդեն 8 ամիս է վրացական դրոշի ներքո աշխատող նավ Թուրքիայի քաղաքացի սեփականատիրոջից պահանջում են մարել աշխատավարձերի պարտքերը։
Անձնակազմի անդամներն ասում են, որ պարտքն արդեն կազմում է 32 հազար լարի: Նրանք օգնություն են խնդրում և պնդում, որ իրավիճակի մասին տեղյակ են ծովային տրանսպորտի ադմինիստրացիան և ծովային արհմիությունը:
Անձնակազմի անդամների խոսքով, նավը տեխնիկապես թերի է, վառելիք նույնպես չունեն: Անձնակազմի անդամների թվում են Վրաստանի 4, Հնդկաստանի 3, Իրանի և Ուկրաինայի մեկական քաղաքացիներ: