Նախնական տվյալների համաձայն, անցած տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի ծավալների 24% աճ է գրանցվել:
Վիճակագրության ազգային ծառայունը 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել, որի համաձայն այս ամիսներին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշը 9 մլն 104 հազար ԱՄՆ դոլար է կազմել: Այսեղից արտահանումը կազմել է 1․512 մլն ԱՄՆ դոլար (8%-ով պակաս), իսկ ներմուծումը՝ 7․592 մլն ԱՄՆ դոլար (34%-ով ավելի): Առևտրի բացասական հաշվեկշիռը 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 6080 մլն ԱՄՆ դոլար և արտաքին առևտրաշրջանառության 67%-ն է կազմել : Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում իրականացվել է հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցների ներմուծում, առանց որի ներմուծման ծավալները կազմում է 5․194 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակնատվածի հետ համեմատ 3%-ով պակաս է:
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության մանրամասները կհրապարակվեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-ին: