Վրաստանում 2016թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում անհամամետ քիչ խախտումներ են գրանցվել: Այս մասին հայտարարել է «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցություն» (ISFED) կազամակերպության գործադիր տնօրեն Միխեիլ Բենիձեն` ներկա քարոզարշավի ընթացքը համեմատելով 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքի հետ:
Բենիձեն ներկայացրել է 2016 թ. նախընտրական շրջանի առաջին կիսամյակի հաշվետվությունը` նշելով, որ 2012 թ. խախտումներն ավելի կոպիտ էին ու անհամեմատ շատ:
Կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից պարզ է դառնում, որ 2016 թ. հուլիսի 1-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական նկատառումներից ելնելով` աշխատանքից ազատման 3, բռնության 2, ոչ կոմպիտենտ մարդու կողմից քարոզչություն իրականացնելու 5 և վարչական ռեսուրսների օգտագործման 2 դեպք է գրանցվել: