Դմանիսիի ընտրողները երդվում են Ղուրանի վրա

SONY DSC

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կհրապարակի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Դմանիսիիում (Քվեմո Քարթլի շրջան) անցկացրած հարցման արդյունքները, որոնք խոսում են  «Վրացական երազանքի» կողմից ընտրողների վրա ճնշումներ գործադրելու մասին։

Կազմակերպությունից հայտնում են, որ տեղացիներին ստիպում են երդվել Ղուրանի վրա, որ ընտրություններին կքվեարկեն «Վրացական երազանքի»-ի թեկնածուի օգտին: Ոչ կառավարական կազմակերպությունը համապատասխան մարմիններին կոչ է անում  ուսումնասիրել փաստերը։

«Կան փաստեր, որոնք ակնհայտ խոսում են ընտրողների նկատմամբ ճնշումների մասին, ուստի կարևոր է, որ համապատասխան մարմիններն արձագանքեն այս իրողությանը»,- ասել է ասոցիացիայի անդամ Իրմա Պավլիշվիլին։

Ի դեպ, մինչ այդ վրաստանյան որոշ լրատվամիջոցներ ահազանգել են` Քվեմո Քարթլիում հոգևոր սպասավորները Ղուրանով շրջում են  ընտրողների տներով:

Տեղեկացնենք` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:

Թողնել պատասխան