Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն մտադիր է կրճատել նախարարությունների թիվը։ Նա նշել է, որ պետական ապարատի պահպանումը թանկ հաճույք է, այդ պատճառով, հնարավոր է, որ մի քանի նախարարություններ միավորվեն:
«Գործադիր մարմնում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախարարությունների թիվը կկրճատվի, ինչը թույլ կտա պետական ապարատի վրա բյուջեի ծախսը զգալիորեն կրճատել»,-ասել է Բախտաձեն:
Նա նաև նշել է, որ նախաձեռնությունն իրականացնելու համար անհրաժեշտություն է լինելու օրենսդրական մի շարք փոփոխություններ անել:
Իշխող «Վրացական երազանք»-ի վարչապետի թեկնածուն նկատել է նաև, որ երկրի կառավարությունում նոր դեմքեր են լինելու: