Վրաստանի նախագահի Հավլաբարում գտնվող նստավայրի գործունեությունը 2 տարվա ընթացքում կազմել է 4․541․589 լարի, որից առյուծի բաժինն ընկել է կոմունալ վարձերին: Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին հայտնել են պետական անվտանգության հատուկ ծառայությունից:
Ըստ տեղեկատվության՝ 2015 թվականից նախագահի Հավլաբարում գտնվող նստավայրի գործունեության համար 2 տարվա ընթացքում ծախսվել է 209․979 լարի, որից աշխատավարձերը՝ 291 987 լարի, տնտեսական ապրանքերը ՝41 559 լարի, կապիտալ վերանորոգումը՝ 86 348 լարի:
2015 թվականի ընթացքում ամենից շատ գումար՝ 818 786 լարի կազմել են կոմունալ ծախսերը: