Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվեաշվիլիի խորհրդականներ Կախա Կոժորիձեն, Աննա Նացվլիշվիլին և Սոֆիո Շամանիդին նախագահի հրահանգով միացել են Թբիլիսիում սկսված բողոքի ակցիային: Տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Կախա Կոժորիձեի խոսքով, այսօր երկրի թիվ մեկ խնդիրը քաղաքացու խոսքի ազատության իրավունքը պաշտպանելն է։ Նա նշել է, որ հանրահավաքի մասնակից հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիները պետք է օգտվեն իրենց սահմանադրական իրավունքից:
«Հանցավորության դեմ պայքարում իրավապահները հասարակության աջակցության հույսն ունեն, սակայն այդ պայքարը պետք է իրականացնեն առանց խախտելու երկրի օրենսդրությունը»,-նշել է Կոժորիձեն: