
Վրացական երազանքի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն արձագանքել է խոսակցություններին այն մասին, թե նախագահի լիազորությունները հնարավոր է ժամկետից շուտ դադարեցվեն: Կոբախիձեն ասել է, որ ոչ ոք չի կարող խոսել այս մասին, մինչև նշանակված ժամկետի ավարտը և բոլոր նմանօրինակ խոսակցությունները համարել է ապատեղեկատվություն.
«Մեր կողմից սահմանադարական փոփոոխությունների որոշում չի կայացվել: Այդ որոշումը կայացվում է լայն քննարկումների արդյունքում, սրանք սուտ խոսակցություններն են. Չգիտեմ՝ ինչ իրավաբաններ են խոսում այդ մասին: Նախագահի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելը կլինի սահմանադրական սկզբուքների կոպիտ խախտում», -ասել է Կոբախիձեն: