«Նախագահի աշխատակազմը խորհրդարանի նկատմամբ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, դատավարական հարցերի կոմիտեի ղեկավար Գիորգի Կախիանին:
Իր խոսքերով՝ նախագահականի և խորհրդարանի միջև լարվածությունը դրդում են նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները:
«Շատ կարևոր է, որ նախագահականի և խորհրդարանի միջև հարաբերությունները չընթանան լարվածության ֆոնին: Ցավալի է, որ այս լարվածությունը դրդում են նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները: Մենք կարևորում ենք հաստատությունների միջև հարգալից վերաբերմունքը։ Խորհրդարանը միշտ այսպես է վարվում: Մենք պահպանում ենք հարգալից վերաբերմունք նախագահականի նկատմամբ: Սակայն, ցավալի է, որ վերջին շրջանում հաճախակիացել են խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք արտահայտող հայտարարությունները»-ասել է Գիորգի Կախիանին: