
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ամենամյա զեկույցից հետո խորհրդարանում քննարկումներ կանցկացվեն, որոշումն ընդունվել է խորհրդարանի բյուրոյի նիստում:
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, թե քննարկումների պահանջը նախագահի կամ ընդդիմության կողմից չէ:
«Չկա պահանջ, բայց մենք կարող ենք շարունակել տարիների ընթացքում ձևավորված ավանդույթն ու քննարկումներ անցկացնենք», — ասել է Կոբախիձեն, իսկ ներկաներն իրենց աջակցություն են հայտնել:
Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդարան կներկայանա մայիսի 2-ին: