Վրաստանի նախագահի աշխատակազմը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հարցով իրականցվող հանրային քննարկումներին։
Այս մասին տեղեկատվությունը «interpressnews»-ին փոխանցել է նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Փիքրիա Չիխրաձեն: Նա նշել է, որ Գիորգի Մարգվելաշվիլին հարցի վերաբերյալ սպասում է խորհրդարանի առաջարկին:
«Առաջին փուլում, երբ նախագահը սկսեց «Սահմանադրությունը բոլորինն է» նախագիծը, ընդգծեց, որ չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին։ Սակայն այսօր որոշում կայացվեց ակտիվորեն մասնակցել հանրային քննարկումներին»,-ասել է Չիխրաձեն՝ նշելով, որ սպասում են օրենսդիրի առաջարկին։
Նախագահի խորհրդականը միևնույն ժամանակ պնդել է, որ առաջարկը մերժելու որևէ փաստարկ գոյություն չունի: «Հենց մեծամասնության ներկայացուցիչներն են ասում, որ լավ կլինի, եթե նախագահը քննարկումների հետագա փուլերում ներգրավվի»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ խորհրդարանը այս շաբաթվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկումների կազմակերպչական հարցերով հանձնաժողով կստեղծի, որը երկրի մայր օրենքում տեղ գտած փոփոխությունների շուրջ Վրաստանի ողջ տարածքում քննարկումներ կանցկացնի: