Նախագահը խուսափում է պատասխանել հասարակությանը հուզող հարցերին. Մդինարաձե

«Վրացական երազանք» իշխող խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն վստահեցնում է, որ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խուսափում է պատասխանել հասարակությանը հուզող հարցերին։

Նախագահը հեռացավ Վրաստանի խորհրդարանից,  խուսափեց մասնակցել հեռուստատեսային բանավեճից, որովհետև չի ցանկանում պատասխանել հասարակությանը հուզող հարցերին»-interpressnews-ի փոխանցմամբ, ասել է Մդինարաձեն:

Մդինարաձեն կարծում է, որ լինելով նախագահի պաշտոնում արդեն 5 տարի, Գիորգի Մարգվելաշվիլին պետք է պատասխանատվություն կրեր համապարփակ, հասցեական զեկույցով հանդես գալու։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ի նշան բողոքի մայիսի 2-ին լքել է խորհրդարանի նիստը, որտեղ իր ամենամյա զեկույցից հետո սկսվել էր պատգամավորների հետ բանավեճը։

 

Թողնել պատասխան