Մարգվելաշվիլին ամերիկացիներին շնորհավորել է անկախության օրվա կապակցությամբ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է ամերիկացիներին։

Ըստ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության, Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներից՝ Վրաստանի ժողովրդավարական զարգացման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ձգտումներին աջակցելու համար:

«1776 թվականին Անկախության հռչակագիրը վճռական դեր է խաղացել և նոր դարաշրջանի հիմք դրել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Մյուս երկրների համար Ամերիկան ​​միշտ եղել է ազատության փարոս, համաշխարհային խաղաղության և կայունության խթան», — նշված է հաղորդագրության մեջ:

Մարգվելաշվիլին նաև վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով վրաց-ամերիկյան բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը հետագայում ևս կուժեղացվի և կխորացվի:

ամն

Թողնել պատասխան