
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ամանորի նախաշեմին ներում է շնորհել 187 դատապարտյալի, այդ թվում՝ 3 անչափահասի և 12 կանանց։
Այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ նշելով, որ ներում ստացած կալանավորներից 123-ը քրեակատարողական հիմնարկները կլքեն այսօր։
«Վրաստանի նախագահի հրամանի համաձայն, կրճատվել է նաև 64 դատապարտյալի պատժամիջոցը, նրաց թվում են նաև ցմահ ազատազրկված կալանավորներ», — ասել է Քորիձեն։
Նա նշել է, որ դեկտեմբերի 14-24-ը հանձնաժողովը ավելի քան հազար գործ է քննել: