Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն ահազանգում է՝ նախագահական ինստիտուտի վրա հարձակում է տեղի ունենում:
«Սահմանադրության փոփոխությունների շուրջ ցանկացած քննարկում հանրության իրավունքն է, այդ թվում նաև նախագահի: Խորհրդարանի խոսնակի հայտարարությունը, որ նախագահին կարգելեն խորհրդակցություններ անցկացնել, անընդունելի է: Պետական այս ինստիտուտի վրա հարձակում է տեղի ունենում, փորձ է արվում ոչնչացնել այն: Չեղյալ կհամարեն նախագահի ուղիղ ընտրությունը, վաղը նախագահի պաշտոնում կնշանակեն որևէ մի պատգամավորի։ Սա կբերի միապետության, որը մենք երբեք թույլ չենք տա»,- հայտարարել է Ռոման Գոցիրիձեն:
Հիշեցնենք՝ վերջին օրերին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կաբախիձեի միջև տարաձայնություններ ի հայտ եկան նախագահական ընտրակարգի և ընդհանրապես երկրի սահմանդրության փոփոխությունների շուրջ։ Կոբախիձեն հայտարարել է, թե նախագահը չի հարգում երկրի ժողովրդավարական ինստիտուտները։