Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ պաշտոնական տվյալների, 2018 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման համար ընդհանուր առմամբ 39 մլն 136 հազար 784 լարի կծախսի:
Այս գումարից ծառայողների աշխատավարձերը կկազմեն 16 միլիոն 917 հազար 163 լարի, վերապատրաստման համար նախատեսված է 1 միլիոն 2 հազար 300 լարի: Նախընտրական շրջանում հեռուստատեսային գովազդների համար նախատեսված գումարը 2 միլիոն 242 հազար 850 լարի է:
Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի աշնանը: