
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին սոցիալական ցանցում գրում է, որ Լեյբորիստական կուսակցության ղեկավարին Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտադրել է «Իբերիա» և «Առաջին» հեռուստաալիքների եթերում խոստովանել, որ Թեա Ծուլուկիանիի հասցեին հնչեցրած հայտարարությունները զրպարտություն են:
«Մանուկ հասակում գոյություն ուներ այդպիսի խաղ. «Ավանակին գոռալ թույլատրվում է»: Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, Շալվա Նաթելաշվիլին պարտվեց: Մասնավորապես, դատարանը նրան պարտադրեց, որ «Իբերիա» և «Առաջին» հեռուստաալիքների եթերում «գոռա», որ 2016 թվականին իմ հասցեին հնչեցրած հայտարարությունները զրպարտանք են եղել»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Ծուլուկիանին:
Խոսքը վեաբերում է «Լեյբորիստական» կուսակցության ղեկավար Շալվա Նաթելավշիլիի հայտարարությանը, թե Ծուլուկիանիի Ստրասբուրգի տունը ձեռք է բերվել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսներով:
Հաղորդում է News.ge-ն: