Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ հաջորդ տարի պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին։
«Երկար եմ մտածել, թե ինչպես շնորհավորել Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Այսօր հայտարարում եմ, որ սկսում եմ պայքարել նախագահի պաշտոնի համար», — լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նաթելաշվիլին:
«Հաջորդ տարի տեղի կունենա ժողովրդի մասնակցությամբ նախագահի վերջին ընտրությունը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ ընտրությունները բանկիր-օլիգարխների համար վերջինը լինեն: Այդ իսկ պատճառով ընտրություններից 10 ամիս առաջ վերցնելով պատասխանատվություն, ի լուր իմ երկրի ու համայն աշխարհի հայտարարում եմ , որ սկսում եմ թեժ պայքար մղել նախագահի պաշտոնի համար»,- Նաթելաշվիլիի խոսքերն է մեջբերում «news.ge»-ն:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր գործիչ Նաթելաշվիլին առաջին անգամ չէ իր թեկնածությունն առաջադրում նախագահական ընտրություններում, դեռևս որևէ անգամ նրան չի հաջողվել հաղթել։