
Վրաստանում 2017 թվականի առաջին 8 ամիսների տնտեսական աճը կազմել է 4.7%: Երկրի վիճակագրության ազգային գործակալությունը նախնական տվյալների մասին հրապարակած զեկույցում նշում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2017 թվականի օգոստոսին ՀՆԱ աճի տեմպը կազմել է 4.3%:
«Նշված գնահատականները հիմնված են միջազգային պրակտիկայի վրա, օգտագործվում է կարճաժամկետ նախնական տվյալներ ստանալու համար: Այն ոլորտներում, որտեղ ամսական կտրվածքով տվյալներ չկան (օրինակ՝ գյուղատնտեսություն) գնահատականը տրվում է նախորդ ժամանակաշրջանի տվյալների հիման վրա»,- ասված է ծառայության 2012-ից հրապարակվող տնտեսական աճի վերաբերյալ նախնական տվյալների մասին զեկույցում։