«Մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն»։ Լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած դեպքին։ Հիշեցնենք` Թբիլիսիի Ազատության հրապարակի մոտակայքում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Վիրավորվել է 5 մարդ, Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի վնասվել:
Եվրամիության դեսպանը քաղաքական գործիչներին կոչ է արել խաղաղ պայմաններում անցկացնել ընտրական քարոզարշավը: «Մենք տեղյակ ենք քաղաքական գործչի մեքենայի պայթեցման մասին: Մենք դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն՝ կոչ անելով ապահովել ընտրությունների խաղաղ ընթացքը»,- հայտարարել է Յանոշ Հերմանը: