
Վրաստանի Արտաքին Գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն պաշտոնական այցով մեկնել է Ստրասբուրգ: Նախատեսված են հանդիպումներ ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների հետ:
Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նախարարը կանդրադառնա Վրաստան-ԵԽ հարաբերություններին, ինչպես նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Հյուսիսային Օսիային և Աբխազիային վերաբերող կարևոր հարցերին:
Օրակարգային հարցերից են նաև Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների ու Վրաստանի եվրաինտեգրման գործընթացները, Եվրախորհրդարանի հետ հարաբերությունների զարգացումը և այլն: Գրում է Agenda.ge-ն: