Մևլութ Չավուշօղլու. Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի ամենակարճ ժամանակահատվածում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գործընկերներին կոչ է արել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նպատակով  հատուկ հանձնախումբ կազմել

Cavusoglu-Baku-e1448611495920Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցում պետք է գործել Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում` հիմք ընդունելով ՄԱԿ-ի կողմից խնդրի վերաբերյալ ընդունված բանաձևերը: Այս մասին Թուրքիայի արտգործնախարարը  հայտարարել է Ստամբուլում` Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ  երկրների արտգործնախարարների խորհրդի  նիստի ժամանակ:

Նա նշել է, որ Ղարաբաղյան հարցը  պետք է լուծվի  ամենակարճ  ժամկետներում՝ հիմնվելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի վրա, հաշվի առնելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված տարածքները»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսքերն է մեջբերում «kvira.ge»-ն:

 

Թողնել պատասխան