Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը արգելված է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը: Փոխանցում է «interpressnews.ge»-ն: Վարչության կողմից տարածված հայտարարությունում ասվում է, որ առատ ձյան և սահմանափակ տեսանելիության պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության հետ սահման) ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Նույն ճանապարհի 134-ից 135 կմ հատվածում արգելվում է մեքենաների կանգառը:
Ճանապարհային վարչությունը կոչ է անում վարորդներին երթևեկել ձմռան համար նախատեսված անվադողերով, չհանդուրժել մեքենայի անսարքությունն ու պահպանել ճանապարհատրանսպորտային կանոններին: