Վրաստանի Ֆինանսների և Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունների համատեղ օպերատիվ գործողության արդյունքում Թբիլիսիի մսամթերքի շուկայում խախտումներ են արձանագրվել։ Փաստով մի քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել:
Interpressnews լրատվականին Ֆինանսների նախարարությունից փոխանցել են, որ հետաքննությունը հայտնաբերել է ապօրինի արտադրամաս, որտեղ արտադրվել է ձիու մսից պատրաստված սուջուխ և բաստուրմա, որն իրացվել է քաղաքի շուկաներում։
Բացի այդ, Թբիլիսիում անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումներով մսամթերք (նրբերշիկ, երշիկեղեն և այլն) արտադրող 5 պահեստ։
Առգրավվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի արտադրանք, որն այս պահին ենթարկվում է փորձաքննության:
Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի առաջին կետի հատկանիշներով, ինչը 1-3 տարի ազատազրկում է նախատեսում: