Ադրբեջանի դատարանը լրագրող Աֆգան Մուխթարլիի նախնական կալանքի որոշումը փոխել չի ցանկացել: Այս մասին տեղեկացնում է Кавказский узел լրատվամիջոցը:
Մուխթարլիի փաստաբան էլչին Սադիգովը պահանջել է Մուխթարլիի բանտարկությունը փոխարինել տնային կալանքով:
«Հետաքննության մեկնարկից ի վեր արդեն 4 անգամ դիմել ենք դատարան: Մինչ այս պահը մեր բոլոր պահանջները մերժվել են: Դատախազությունը բերում է հետևյալ փաստարկը՝ ազատության մեջ գտնվող Աֆգան Մուխթարլին կազդի հետաքննության ընթացքի վրա»,-ասել է Սադիգովը։