
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզական և սահմանային ոստիկանության ղեկավարները պաշտոններից ժամանակավորապես հեռացվել են: Այս մասին հատուկ հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:
Պաշտոնից նրանց հեռացումը պայմանավորված է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգման փաստի հետ: Մղեբրիշվիլիի հայտարարության համաձայն՝ պաշտոնյաներն իրենց աշխատանքին չեն վերադառնա մինչև Մուխթարլիի գործը չավարտվի:
Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: