Մոտ 20 պետություն երկրից վտարել է ռուս դիվանագետների: Երկակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և իր աղջկան թունավորելու հետ կապված ԱՄՆ-ն 60 դիվանագետի հեռացնելու մասին է հայտարարել, Կանադան` 7-ի, այդ թվում 4-ը աշխատում են Օտտավայում Ռուսաստանի դեսպանատանն ու գլխավոր հյուպատոսությունում:
Ուկրաինան որոշել է Ռուսաստանի 13 դիվանագետի վտարել երկրից, Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը` 4-ական, Չեխիան և Լիտվան` 3-ական, 2-ական դիվանագետների էլ կվտարեն Նիդեռլանդները, Դանիան, Իտալիան և Ալբանիան: Շվեդիան, Խորվաթիան, Ռումինիան, Ֆինլանդիան և Էստոնիան՝ մեկական:
Լատվիան բացի դիվանագետների վտարելուց նաև ընդլայնել է Ռուսաստանի այն քաղաքացիների թիվը, ում արգելվում է մուտք գործել երկիր:
Իսպանիան իր հերթին երկու, իսկ Նորվեգիան մեկ դիվանագետի է վտարել: Առաջինը եղել է Մեծ Բրիտանիան, որը երկրից 23 դիվանագետի է վտարել: Ըստ առկա տեղեկությունների, այս երկրների ցանկը կավելանա: