«Վրաստանում դպրոցների ավարտական քննությունները չի կարողացել հանձնել 11 հազար աշակերտ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան:
Նախարարը նշել է, որ արդյունքներն անցյալ տարվա համեմատ՝ գրեթե նույնն են։
Ըստ Ջեջելավայի՝ մոտ օրերս արդյունքներն ամբողջությամբ կամփոփվեն, կհրավիրվի ճեպազրույց, որտեղ էլ կխոսվի մանրամասների մասին:
«Մոտ 11 հազար աշակերտ կա, որոնք չեն կարողացել հանձնել ավարտական քննությունները: Ավելի շատ դժվարանում են բնական գիտությունների առարկաներից: Ժամանակ առ ժամանակ խոսվում է, որ քննությունները չեն համընկնում դպրոցական ծրագրին, ինչն այդպես չէ: Շատ դեպքերում ենթադրվում է, որ միգուցե աշակերտը նման օրինակ չի լուծել: Համակարգիչներով անցկացվող քննությունները ենթադրում են, որ գործընթացը ստանդարտ խնդիրներով չի ընթանում, այլ ստուգում ենք, թե ինչքանով կկարողանան կիրառել ստացած գիտելիքները»,- հայտարարել է Ջեջելավան: