Մոսկվայում մայիսի 29-ին մոլեգնած փոթորիկն առնվազն 14 մարդ մարդու կյանք է խլել։
«Риа новости» գործակալության փոխանցմամբ՝ վիրավորվել է 170 մարդ։ Նրանցից 108-ը (22 երեխա) դեռ գտնվում է հիվանդանոցում:
Քամու ուժգնությունը, ինչպես նախապես կանխատեսել էին օդերևութաբանները, հասել է 16 մ/վ-ի: Նշվում է, որ ավելի քան 140 բնակելի տան տանիք է վնասվել է, նույն վիճակում է հայտնվել 1500 ավտոմեքենա:
Ռուսաստանի մայրաքաղաքի օդնավակայաններում 50 չվերթ է հետաձգվել։