
2016 թ-ի նոյեմբերից ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կսկսի Մոսկվա-Գյումրի ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Այս մասին հաղորդում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` իր ֆեյսբուքյան էջում: Ռուսական ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին: