Վրաստանի մանկապարտեզների խմբերում երեխաների թիվը կկրճատվի: Այս մասին interpressnews լրատվականի հետ զրույցում հայտնել է մանկապարտեզների գործակալության նոր ղեկավար Կախա Գվանցելաձեն:
Նրա խոսքով, գործընթացը ծրագրվում է սկսել հաջորդ տարվանից, երբ կբացվի ևս 13 նոր մանկապարտեզ։ Բացի այդ, ըստ Գվանցելաձեի 2018-ին կմեկնարկի ևս 10 նոր մանկապարտեզի կառուցման ծրագիրը։
«Յուրաքանչյուր նոր մանկապարտեզ նախատեսված է 400 երեխայի համար, համապատասխանաբար, պահանջարկը շատ է»,- հայտարարել է Գվանցելաձեն: Նրա խոսքով, 2017թ․-ին գործակալությունը մանկապարտեզներում գրանցված հայտերի 95-ը բավարարել է:
Թբիլիսիում այս տարվա դրությամբ գործում է 171 մանկապարտեզ, որտեղ հաճախում են ավելի քան 61 000 երեխա: