Օտարերկրյա մի շարք դիվանգետներ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ արձագանքել են «Ռուսթավի 2» հեռուսուստաընկերության գործով գերագույն դատարանի մեծ պալատի ընդունած որոշմանը։
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն առաջիններից մեկն է, որ արձագանքել է տեղի ունեցածին՝ գերագույն դատարանի որոշումը փաստացիորեն համարելով երկրում ընդդիմադի ձայնի սահմանփակում։
Իրադարձություններին արձագանքել է նաեւ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը: Թվիթերի իր էջում նա մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ որոշումը մեծ հարված է հասցնում մամուլի բազմակարծությանը:
Հայտարարություններով են հանդես եկել նաև Եվրախորհրդարանի պատգամավորները: Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ Գունար Հոկմարկն Թվիթերի իր էջում գրել է, որ դատարանը հիասթափեցնող որոշում է կայացրել, ինչը վնաս կհասցնի մամուլի ազատությանը:
ԵԺԿ փոխնախագահ Յացեկ Սարիուշ Վոլսկին էլ ասել է՝ Վրաստանի իշխանությունները անկախ հեռուստաալիքը «ձեռքները գցելու» համար սպասեցին վիզայի ազատականացման մասին ԵՄ-ի որոշմանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Լատվիայի նախկին արտգործնախարար Սանդրա Կալնիետեն ֆեյսբուքի իր էջում Վրաստանի կառավարությանը կոչ է արել երկրում ապահովել ազատ խոսքը․ «մամուլի ազատությունն ու բազմակարծությունը խիստ կարևոր է Վրաստանի եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհին»:
Հիշեցենք՝ մարտի 2-ին Վրաստանի գերագույն դատարանը հրապարակել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով դատավճիռը, որի համաձայն, ընկերության սեփականության իրավունքն անցնում է նախկին սեփականտեր Քիբար Խալվաշիին: