Ապրիլի 18-ին, թուրքական «Sabah» թերթը տեղեկատվություն է տարածել, որտեղ նշվում է, թե վրաց-թուրքական սահմանին ազգությամբ հայեր քարեր են նետել թուրքական պետհամարանիշերով բեռնատարների ուղղությամբ,
Ինչի հետևանքով, ըստ թերթի, ավտոճանապարհին 4 կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել: Իր հերթին վրացական «kvira.ge» պարբերականը, անդրադառնալով տեղեկատվությանը նշում է, թե Վրաստանի ներքին գործերի նախարարությունից պարզել է, որ թուրք-վրացական սահմանային հատվածում տեղի է ունեցել բանավոր վիճաբանություն: Ըստ պարբերականի` Ոստիկանությունն արձագանքել է եւ խնդիրը հարթելու նպատակով ժամանել դեպքի վայր:
Լուսանկարը` «kvira.ge»_ի