Իրավապահները հարցաքննությունը շարունակելու նպատակով այցելել են Վրաստանի աուդիտի պետական ծառայության ղեկավար Լաշա Թորդիայի բնակարան:
Դատախազության աշխատակիցները Թորդիային էին այցելել նաև մայիսի 15-ին, սակայն վերջինս հրաժարվել էր հարցաքննությունից:
Հիշեցնենք, որ երկրի գլխավոր աուդիտորի և նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի միջև մայիսի 12-ին միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում ծառայության ղեկավարը տարբեր վնասվածքներով հայտնվել էր հիվանդանոցում:
Թորդիան նշել է, որ միջադեպի պատճառը աուդիտի ծառայության կողմից ուսումնասիրվող գործն է, որում ներքաշված է նախկին գլխավոր դատախազը: