Անհայտ անձինք հարձակվել են ուսուցման և ռազմական կրթության հրամանատարության աջակցության Կրծանիսի կենտրոնի վրա:
Հավաքված քաղաքացիներին մի քանի անգամ կոչ են արել լքել տարածքը, սակայն քաղաքացիները չեն ենթարկվել, ինչից հետո պահակը քաղաքացիների դեմ կրակ է բացել: Հայտնաբերվել է հարձակվողներից մեկի դին: Տեղի ունեցածի վերաբերյալ ռազմական ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Ավելի ուշ Վրաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«Հոկտեմբերի 23-ին, ժամը 3:30-ի շրջանում ուսուցման և ռազմական կրթության հրամանատարության աջակցության Կրծանիսի կենտրոն ներխուժման փաստ է նկատվել: Մի քանի մարդ չի ենթարկվել պահակի բանավոր նախազգուշացմանը և հարձակվել են նրա վրա, ինչից հետո պահակը իրականացրել է կանոնադրությանը համապատասխան գործոշություն և կանխել ներխուժումը: Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության աշխատակիցները հայտնաբերել են հարձակվողներից մեկի դին: Հետաքննությունը վարում է Ռազմական ոստիկանությունը` գլխավոր դատախազության հսկողության տակ: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 116-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով» ասված է հայտարարության մեջ: