Մինսկի օդանավակայանում միջազգային հետախուզման մեջ գտնվող Վրաստանի քաղաքացի են ձերբակալել։ Այս մասին հաղորդում է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն: Գերատեսչության տեղեկատվությամբ, 28-ամյա տղամարդը փորձում էր կեղծ անձնագրով մեկնել Ուկրաինա: Ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու մեղադրանքով: Նրան սպառնում 2 տարվա ազատազրկում: