«Թբիլիսիի միկրոավտոբուսներում կանգնած ուղեւորների վերաբերյալ գործող կանոնակարգերը կխստացվեն»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Քաղաքապետի խոսքերով խնդիրը կարգավորող օրենքներ կան, այժմ պետք է ակտիվացնել դրանց կիրառությունը, քանի որ հարցը ուղեւորների անվտանգությանն է վերաբերում:
Կախա Կալաձեն եւս մեկ անգամ արձագանքել է մայրաքաղաքի միկրոավտոբուսների տեխնիկական հագեցվածության վերաբերյալ Պետական աուդիտի եզրակացությանը: Նրա համաձայն, հաշվետվությունում նշված միկրոավտոբուսները շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը` լուրջ խնդիր ստեղծելով:
«Պետք է դրանք փոխարինել ժամանակակից նոր ավտոբուսներով: Երբ կսկսենք նոր ավտոբուսներ ներմուծել, դեղին երթուղայիններ շահագործող ընկերությունը կսկսի մտածել այն մասին, որ պետք էր ժամանակին նորերով փոխարինել դրանք», — ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: